Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
15.07.2014 | 00:00

Ես հանեցի ձեզ եգիպտացիների երկրից և քառասուն տարի շրջեցրի ձեզ անապատում՝ ժառանգել տալու համար ամորհացիների երկիրը։ Ես մարգարեներ վերցրի ձեր որդիներից և ուխտավորներ՝ ձեր երիտասարդներից։ Մի՞թե դա այդպես չի եղել, իսրայելացինե՛ր,- ասում է Տերը։- Դուք Իմ ուխտավորներին գինի էիք խմեցնում և մարգարեներին պատվիրում, որ չմարգարեանան։ Դրա համար էլ ահա ես ձեզ պիտի ճզմեմ տեղում, ինչպես ճզմում է օրանով լի սայլն իր անցած տեղը։ Փախչողին լքելու է նրա ուժը, զորավորը զորեղ չի մնա իր զորությամբ, և պատերազմողը չի փրկի ինքն իրեն։


Ամոսի 2. 10-14

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ